


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով՝ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնցից 65-ը կողմ է քվեարկել Ջուլհակյանին, իսկ մեկը դեմ է արտահայտվել:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը դարձավ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր:



