


Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցությունը Հայաստանի ներքին գործերին միջամտություն չի համարում:
Երևանում կայացած ճեպազրույցում պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, ով հիշեցրել է Ֆրանսիայի նախագահի խոսքերը՝ Հայաստանի ընտրություններին ռուսական միջամտության մասին, Մակրոնը նշել է, որ պետք է տարբերակել ժողովրդավարական կյանքի մանիպուլյացիային ուղղված միջամտությունը բաց քաղաքական դիրքորոշումից: "Ես իմ աջակցությունն եմ հայտնում այն գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի, ինչպես արել եմ ՝ աջակցելով Մայա Սանդուին, ով դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություններին։ Ես լիովին ինձ վրա եմ վերցնում այս որոշումը: Բայց դա, նույն բանը չէ, ինչպես տեղեկատվական մանիպուլյացիաները, կեղծ տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ների միջոցով՝ փորձելով ապակայունացնել իրավական պետությունը: Տարբերությունը դա է", - ասել Է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ անկեղծորեն արտահայտում է իր դիրքորոշումը։ Ավելին, բազմաթիվ երկրների ղեկավարներ ավելի վաղ մեկնել էին աջակցելու Սանդուին Մոլդովայում. "Այստեղ չի կարելի խոսել միջամտության մասին։ Եւ, ընդհակառակը, կա միջամտություն օտարերկրյա գործակալների միջոցով՝ Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը", - ասել է Մակրոնը։



