


Արմինֆո. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը:
Նախարար Պապիկյանը հանդիպել է նաև համալսարանում ուսումնառություն անցնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հետ:



