


Արմինֆո. 45 նոր տրոլեյբուսներից քսաներկուսը արդեն բերվել են Հայաստանի մայրաքաղաք։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Նա հավելել է, որ մնացած 23 տրոլեյբուսները կբերվեն հնարավորինս շուտ։ Նոր շարժակազմը նախատեսվում է շահագործման հանձնել ամսվա վերջին։ Ավինյանը ընդգծել է, որ նոր տրոլեյբուսների շահագործումից հետո Երևանի փողոցներում չպետք է մնա ոչ մի հին տրանսպորտային միջոց։



