


Արմինֆո. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է "երկու անուղեղ ռուսատյաց":
"Այսօր Երեւանում երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերենով են զրուցել՝ իրենց թերարժեքության պատճառով։ Թեեւ, ամենայն հավանականությամբ, դա տեսախցիկի առջեւ էր, իսկ հետո նրանք լեզու էին թափում իրենց համար սովորական մեծ և զորավորով: Միայն Թրամփն ու Վենսն են պակասում՝ թերուսներից անգլերեն ստուգարք ընդունելու համար", - գրել Է Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում։
Նշենք, որ մայիսի 4-ին Երևանում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական հա,այնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում: Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:



