Arminfo.info


 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026 10:02
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը և Ֆրանսիան կստորագրեն երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Հայաստանը և Ֆրանսիան կստորագրեն երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Արմինֆո.  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի շրջանակներում կստորագրվի երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Այդ մասին ֆրանսիական պետության ղեկավարի պատվին կազմակերպված ընթրիքին իր բաժակաճառում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, իր բաժակաճառում Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր մեզ համար շատ կարևոր և մեծ իրադարձություն է տեղի ունենում։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր երկրի ավանդական և հավատարիմ բարեկամ երկրի նախագահը, այդ թվում՝ անձնական բարեկամ և ընկեր է ինձ համար, և այսօրվա իրադարձությունը կրկնակի նշանակություն ունի։ Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, թե նախագահ Մակրոնն ինչպիսի մեծ ներդրում ունի Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի համար, որը մենք կարձանագրենք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։

 

Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք և որն այսօր ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցությունը և որն ակնհայտ ճիշտ և զարգացման ճանապարհ է Հայաստանի Հանրապետության համար, երբ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո հաղթահարել է գոյատևման օրակարգը և մուտք է գործել զարգացման օրակարգի տրամաբանություն։ Մենք այսօր Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր տրամաբանությամբ, նոր գաղափարախոսությամբ, նոր ճարտարապետությամբ, նոր երկիր ենք կառուցում՝ հիմնվելով մեր լավագույն ավանդույթների և արժեքների վրա, ինչը, ի դեպ, կարծում եմ, այսօր ակնհայտ և տեսանելի դարձավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, որտեղ մեր պատմությունը, մեր արժեքային համակարգն ընդգծված էր և գտնվում էր ամեն ինչի առանցքում։

 

Բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս առերեսվենք մի իրավիճակի հետ, որ այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է։ Այսօրվա մեր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը, ըստ էության, ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով, ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ասել, որ ամբողջությամբ իրապես և խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին, որովհետև այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե որևէ մեկն ինձ պատմեր այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ մինչև հիմա, երբ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։ Այսօր դահլիճում կան մարդիկ, ովքեր նույնպես ներկա են եղել, և նրանք կվկայեն այդ ամենի մասին։ Սա մի սյուն էր, որի վրա կառուցված է մեր այսօրվա իրականությունը, այսօրվա խաղաղությունը և այսօրվա հեռանկարը, որն ամեն օրվա հետ ավելի ու ավելի ենք սիրում։

Ակնհայտ է, որ նախագահ Մակրոնի դեմքով մենք գործ ունենք Ֆրանսիայի Հանրապետության պետական գործչի հետ, բայց այդ հանդիպումը և այդ օրվա իրադարձություններն ինձ համար միանշանակ և աներկբա են դարձնում, որ Էմանուել Մակրոնը նաև Հայաստանի Հանրապետության պետական գործիչ է։ Այն շքանշանը, որը շնորհվեց նախագահ Մակրոնին այսօր, ու եթե այդ որոշման մեջ կա քաղաքավարություն, դա ընդամենն այդ որոշման էության մի փոքր տոկոսն է արտահայտում։ Իրականում Հայաստանի Հանրապետությունն այդ բարձրագույն պարգևով իր գնահատանքն է արտահայտում այն շրջադարձային ծառայության համար, որ նախագահ Մակրոնը մատուցել է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պետականությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։

 

Դրանից առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից առաջ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի ոչ մի հույս և հենարան, և չկա մի ուժ և անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը, և նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք, և այսօր մեր բազմաթիվ հաջողություններ՝ սկսած բանակաշինությունից, շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, որոնց մի մասը, ի դեպ, նաև կարձանագրվեն նախագահ Մակրոնի պետական այցի արդյունքներով, նրա անձնական ներդրման արտահայտությունն են, հենց հատկապես՝ նրա անձնական ներդրման արտահայտությունը։ Ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող որևէ մտահոգություն, հարց կիսած լինեմ նախագահ Մակրոնի հետ և հնարավորինս ամենաարագ և առարկայական և կոնկրետ ձևով ստացած չլինեմ նրա արձագանքը, նրա պատասխանը, որն արտահայտվել է կոնկրետ, շոշափելի, ստուգելի, տեսանելի որոշումներով և քայլերով»։

 

Նաեւ հաղորդվում է, որ  պետական ընթրիքից առաջ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է որակել Հայոց եկեղեցու շուրջ այսօրվա իրավիճակըՍամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է որակել Հայոց եկեղեցու շուրջ այսօրվա իրավիճակը
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբ
Սամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքներըՍամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքները
"Ուժեղ Հայաստանի" առաջնորդ. հողեր հանձնելով և hանրապետություններ հռչակելով ՝ կհասնենք մինչեւ Լոռի ու կկանգնենք
Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։
Փաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստՓաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստ
Շիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակըՇիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակը
Արմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամԱրմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամ
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։
Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդըԱրդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդը
«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան
Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկություններըՎրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկությունները
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունըՀայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը
Համայնքների համախմբման գործընթացը կշարունակվի ՀայաստանումՀամայնքների համախմբման գործընթացը կշարունակվի Հայաստանում
Հայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օրՀայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օր
Հայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգՀայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ
Գազայի հատվածի  երեխաները բուժում կստանան Հայաստանում։Գազայի հատվածի երեխաները բուժում կստանան Հայաստանում։
Հաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունըՀաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունը
Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրըՀայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրը
Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։
Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացելՃամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացել
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպըԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Վարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվՎարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ
"Միասնության թևեր". շարունակում ենք ընտրությունների արդյունքների բողոքարկման ոդիսականը. բողոք է ներկայացվել է Վճռաբեկ դատարան
Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀՍեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
"Ուժեղ Հայաստանը" լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Դավիթ Ղազինյանին ձայնի իրավունքից զրկած փոխխոսնակի որոշմանը
Հայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդեսԴիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդես
CCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացումCCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․
Իշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ ԱդրբեջանըԻշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ Ադրբեջանը
Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունիԸնդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունի
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալներիՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալների
Պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքովՊատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքով
Ռուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկիցՌուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկից
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն էՑուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
ՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնենՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնեն
Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Եվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համարԵվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համար
« Ուժեղ  Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։« Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։
Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցներըՀայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցները
Քաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունիցՔաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունից
Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։
Փորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին ՍիրիայումՓորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին Սիրիայում
Արդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակըԱրդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակը
Զախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմիցԶախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից
Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Գառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտԳառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունն Արեգա Հովսեփյանին առաջադրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասինՀայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին
Խորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԽորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Հայաստանի սահմաններին ներդրվում է Հայաստանի սահմաններին ներդրվում է "էլեկտրոնային դարպասի" համակարգ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար