


Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիությանը կոչ է արել "օգնել" Հայաստանին իր սահմանների պահպանության հարցում ՝ առանց հանրապետությունում տեղակայված ռուս զինծառայողների մասնակցության:
"Մենք ձևացնում ենք, թե դա գոյություն չունի, բայց Հայաստանի տարածքում, այնուամենայնիվ, նախկինի պես գտնվում է 4 հազար ռուս զինվոր, իսկ դա նշանակում է ավելի քան 1000 սահմանապահ։ Եվ այդ պատճառով Եվրոպան պետք է պարտավորություններ ստանձնի՝ օգնելու այդ երկրին ավելի անկախ պահպանել սահմանները", - ասել է նա՝ ելույթ ունենալով հանրապետությունում ֆրանսիացի հայրենակիցների առջեւ, հաղորդում է ՏԱՍ0Ս-ը։
Մակրոնը նաև հայտարարել է, որ երեքշաբթի կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է բջջային կապի բարելավման և ռոումինգի չեղարկման հարցը: Նրա խոսքով՝ դա թույլ կտա ամրապնդել փոխգործակցությունը ԵՄ սահմանների վերահսկման "Ֆրոնտեքս" գործակալության հետ։
Փետրվարի 26-ին, ելույթ ունենալով Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Երևանը դիմել է Մոսկվային ՝ երկրի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը փակելու խնդրանքով, հայտարարել էր, որ հանրապետությունը նման ծրագրեր չունի:
Ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը նախնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը:



