


Արմինֆո. Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Այսօր Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության մասին Քիր Սթարմերի հետ համատեղ հայտարարությամբ նոր և խոստումնալից գլուխ ենք բացում հայ-բրիտանական հարաբերություններում, որոնք կառուցվում են ընդհանուր արժեքների և համագործակցության ամրապնդման վրա", - գրել է Փաշինյանը:
Հավելենք, որ Քիր Սթարմերը Երևանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:



