


Արմինֆո. ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը կտպագրվեն Նիդերլանդներում ՝ Հառլեմ քաղաքում: Այդ մասին Facebook-ի իր էջից տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նրա խոսքով՝ քչերը գիտեն, որ գույների համադրությունը որոշում է, թե որքան հեշտ կամ դժվար է կեղծել անձնագիրը: "Մեր նպատակն է դա գրեթե անհնար դարձնել", - նշել է ՆԳ նախարարը, հավելելով, որ գերատեսչությունն աշխատում է լավագույն մասնագետների հետ ՝ տրամադրված էսքիզները վիզային էջերի տպագիր տարբերակներին ինտեգրելու համար, ընդ որում՝ պահպանելով անվտանգության բոլոր երաշխիքները:
Սարգսյանը նաև նշել է, որ վիզային էջերի լուսանկարները կզբաղեցնեն անձնագրի 1/3-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր անձնագրերի տրամադրումը կսկսվի առաջիկա աշնանից: Ի տարբերություն ներկայումս գործող նմուշների՝ նոր անձնագրերը կլինեն կարմիր գույնի։



