


Արմինֆո.Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը մերժել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ մայիսի 7-ին՝ հոր մահվան տարելիցի օրը, այցելել Լոռու մարզ՝ հոր շիրիմին:
Միջնորդությունը մերժելուց հետո փաստաբանները ներկայացրել են նորը՝ առաջարկելով վերացնել տնային կալանքը և վարչական հսկողություն սահմանել, որպեսզի Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել և այցելել Լոռու մարզ, սակայն այդ միջնորդությունը ևս մերժվել է:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատարանը ևս երեք ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի տնային կալանքը:
Հիշեցնենք, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցել էր Հայ Առաքելական Եկեղեցուն՝ հոգևորականների և իշխանությունների միջև կոնֆլիկտի ֆոնին: Ինքը ՝ Կարապետյանը, մեղքը չի ընդունել ՝ կառավարության գործողություններն անվանելով քաղաքական ճնշում։ Եկեղեցուն սատարելու նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք վիրավորական մեկնաբանություններ էր հրապարակել հոգևորականների և բարերարների հասցեին, ինչը հասարակական լայն արձագանք էր հարուցել: Ավելի ուշ գործարարի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ 2025թ․ դեկտեմբերին նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։



