


Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թերություններ է հայտնաբերել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերից 8-ի փաստաթղթերում:
Նիստում հանձնաժողովի անդամները քաղաքական կուսակցություններին 48 ժամ են տվել անճշտությունները շտկելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար:
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, այդ կուսակցություններն են․
«Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն
«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցություն
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
«Առաջադրված կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվելու է մայիսի 3-ի արտահերթ նիստում», - նշվում է հաղորդագրությունում։



