


Արմինֆո.Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:
«Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար», - նշվում է հաղորդագրությունում:



