


Արմինֆո. Արծվաշեն գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն է։ Այդ մասին ապրիլի 30-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ստեփանակերտում հայկական եկեղեցու քանդման վերաբերյալ հարցը։
Վարչապետի ասելով՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձության պայմաններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ.Ալմաթիի հռչակագրի շրջանակներում: Վարչապետը մոդելավորել է իրավիճակը, երբ գյուղը վերադառնում է հայկական կողմի իրավազորության ներքո, իսկ այնտեղ գտնվում է մզկիթ, որի հողատարխքին հավակնում են նախկինում այնտեղ բնակվողները։ Այս ֆոնին ճիշտ չէ հետևություններ անել Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական հուշարձանների մասին։ Յուրաքանչյուր հուշարձան ունի իր չափանիշներն ու պարամետրերը:
Փաշինյանը հիշեցրել է, որ Ստեփանակերտում քանդված եկեղեցիները կառուցվել են 2015 և 2016 թվականներին: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի արձագանքը պետք է հիմնված լինի ստորագրված փաստաթղթերի վրա։ "Հարցն այն է՝ մենք շարունակում ենք հակամարտությունը, թե՝ ոչ", - նշել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում քանդել էին երկու հայկական եկեղեցի, այդ թվում ՝ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։



