


Արմինֆո. Հուլիսից սկսած՝ Վրաստանի և ԱՊՀ երկրների բեռնատարների վարորդները բեռնափոխադրումների ժամանակ կկարողանան Ռուսաստանում անցկացնել տարեկան, ընդհանուր առմամբ, 180 օր՝ առանց վիզայի ձևակերպման: Այդ մասին որոշումը ստորագրել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, այն հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։
Փաստաթղթի տեքստում ասվում է, որ Ռուսաստանում ժամանակավոր կացության ժամկետի ավելացումն վերաբերվում է «օտարերկրյա քաղաքացիների առանձին կատեգորիայի», ովքեր ունեն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների և Վրաստանի անձնագրեր: Ավելի երկար մնալու երկրորդ պայմանը ավտոմեքենայով միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդի փաստաթղթերով հաստատված մասնագիտական գործունեությունն է։ Երրորդ պայմանը ՌԴ սահմանի հատումն է «վիզայի ստացում չպահանջող կարգով»՝ միջազգային բեռնափոխադրումների նպատակով մուտքի մասին դիմում ներկայացնելով։
Նոր կանոնների համաձայն, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 30-ին, նման վարորդները կարող են Ռուսաստանում անցկացնել, ընդհանուր առմամբ, կես տարի՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է առաջին մուտքի օրվանից։ Գտնվելու տեւողությունը հաշվարկվում է գումարային: Տարին լրանալուց հետո սկսվում է նոր հաշվարկ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բեռնատարների հայ վարորդները բողոքում էին Ռուսաստանի տարածքում մնալու սահմանափակ ժամկետի առնչությամբ՝ 90 օր: Հաշվի առնելով "Վերին Լարս" անցակետում պարապուրդի զգալի ժամկետը՝ նրանք հայտնվում էին բարդ իրավիճակում՝ հնարավոր արտաքսման եւ Ռուսաստան այցելելու արգելքի առնչությամ



