Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026 15:25

«Նեմեսիս» գործողություն». Էրիկ Բոգոսյանի փնթի աշխատանքը

«Նեմեսիս» գործողություն». Էրիկ Բոգոսյանի փնթի աշխատանքը

Արմինֆո. «Խոստովանեմ, որ կնախընտրեի, որպեսզի վերջերս ռուսերենով հրատարակված Էրիկ Բոգոսյանի ««Նեմեսիս» գործողություն. Հայոց ցեղասպանության վրեժխնդրության պատմությունը» գրքի (թարգմ.՝ Ա. Մարգոլիս, Մոսկվա, Individuum, Էքսմո, 2025 թ.) վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեին պրոֆեսիոնալ պատմաբանները, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցները: Սակայն նրանք դա դեռ չեն արել: Նման կարծիք է հայտնել հայտնի գրող և հետազոտող, «Անդրանիկագիտական հանդեսի» նախկին հրատարակիչ ու խմբագիր Աշոտ Գրիգորյանը՝ Բոգոսյանի գրքի իր գրախոսականում:

Նա նշել է, որ նախքան Բոգոսյանի գրքի անգլերեն և ռուսերեն հրատարակվելը, նրան գիտեր միայն որպես ամերիկյան դերասան, ռեժիսոր և դրամատուրգ, ուստի տվյալ գրքի լույս տեսնելու լուրն իրեն մի փոքր զարմացրել է:

«Ծանոթանալով դրան՝ ես էլ ավելի զարմացա։ Եվ այսպես, դրամատուրգ Էրիկ Բոգոսյանը որոշել է պատմական հետազոտություն գրել «Նեմեսիս» գործողության մասին։ Նրան նույնիսկ չի կաշկանդել այն փաստը, որ ինքը հայերենին չի տիրապետում, օգտագործել է հիմնականում անգլալեզու աղբյուրներ (ներառյալ Հայոց ցեղասպանությունը ժխտող հեղինակների) և արդյունքում ընկել է ամերիկյան պատմագրության բացասական միտումների ազդեցության տակ։ Այն բավականին միտումնավոր է (տես, օրինակ, Արմեն Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գիրքը), այդպիսին է ստացվել նաև Բոգոսյանի գիրքը»։

«Հեղինակը բավականին սենսացիոն վարկած է առաջ քաշում «Նեմեսիսի» և բրիտանական հետախուզության կապի վերաբերյալ. գրքում դա ոչ մի կերպ ապացուցված չէ, և, ընդհանուր առմամբ, Բոգոսյանի գեղարվեստական հորինվածքն է: Դա էլ հասկանալի է. առանց սենսացիաների Ամերիկայում գիրք չես վաճառի: Երևում է, որ հեղինակը, հեռու լինելով պատմագիտությունից և հայկական իրականությունից («հայոց պատմությունը, որը ես սովորել եմ պապիս պատմածներից, իմ պատմությունը չէր»), փորձում է հավասարակշռել տեքստը՝ օգտագործելով թե՛ գիտական աղբյուրներ, թե՛ հղում անելով ցեղասպանության բացահայտ ժխտողներին ու կողմնակալ հեղինակների, ինչպիսին է Ժ. Լիպարիտյանը: Խառնաշփոթ կա նաև տեղանունների հարցում. միևնույն տարածքը գրքում մեկ կոչվում է Հայաստան, մեկ՝ Արևելյան Թուրքիա, մեկ՝ Անատոլիա:

Գրքի զգալի մասը Բոգոսյանը նվիրել է օսմանյան հայերի բազմադարյա պատմությանը. մի կողմից դա, հավանաբար, անհրաժեշտ է, սակայն չի լքում այն զգացողությունը, որ այդ էքսկուրսի ծավալն անհարկի մեծ է, իսկ հեղինակի գիտելիքները տվյալ թեմայով՝ ակնհայտորեն սահմանափակ:

Բոգոսյանը, ով իր ծագման հանդեպ բարդ և որոշ իմաստով օտարացած վերաբերմունք ունի, անում է, օրինակ, հետևյալ պնդումը. «Չափազանցություն չի լինի ասել, որ երկու ժողովուրդներն էլ՝ սուլթանների թե՛ մուսուլման, թե՛ քրիստոնյա հպատակները, դարեր շարունակ ապրել են միասնական քաղաքակրթության մեջ»: Այս արտահայտության մեջ շատ բան վիճելի է. ի դեպ, Առնոլդ Թոյնբին օսմանցիներին համարում էր «կասեցված» քաղաքակրթություն, որը կանգ է առել զարգացման մեջ: Իսկ ինքը՝ Բոգոսյանը, համոզված է, որ «իր զարգացման գագաթնակետին օսմանյան մշակույթն ու գիտությունը դրսևորում էին այնպիսի նրբագեղություն, որը չէր զիջում մինչժամանակակից դարաշրջանի մեծագույն քաղաքակրթություններին»:

««Եթե մի կողմ թողնենք կրոնական տարբերությունները, երկու ժողովուրդները մշակույթի և կենսակերպի մեջ շատ ընդհանրություններ ունեին». չգիտեմ, թե որ աղբյուրներում է հեղինակը կարդացել «մշակութային շատ ընդհանրությունների» մասին, կարծում եմ՝ արևմտահայերը կզարմանային նման պնդումից, ինչպես ես՝ արևմտահայերի ժառանգս, զարմացա։

Էլ ավելի անհեթեթ է հետևյալ պնդումը. «Թե՛ մեկը, թե՛ մյուսը իրենց տունն էին համարում մոտավորապես նույն ընդարձակ տարածքը»։ Հայաստանի (պատմական, աշխարհագրական) հասկացությունը խորը նստած էր արևմտահայերի մեջ. «Էրգիր» ասելով նրանք հաստատ նկատի չունեին Օսմանյան կայսրության ողջ տարածքը։ Նաև հավաստիորեն հայտնի է, որ շատ թուրքեր Հայաստանը (օրինակ՝ Զեյթունը կամ Մուշը) իրենց տունը չէին համարում։ Մեկ այլ վիճելի պնդում էլ այն է, թե իբր համշենցիները «իրենց թուրք են համարում». այն համշենցիները, որոնց ես անձամբ ճանաչում եմ, հաստատ այդպես չեն կարծում։ Թվում է, թե սրանք ցավալի սխալներ են, բայց հենց նման քարոզչական կաղապարների շնորհիվ է Բոգոսյանը հեռուն գնացող եզրակացություններ անում։

Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության նկարագրությունը գրքում ավելի մոտ է գիտականին, քանի որ օգտագործվել են լուրջ գիտնականների աշխատություններ, ականատեսների հուշեր և այլն։ Իսկ Թալեաթ փաշայի սպանության նկարագրությունը կարդացվում է մի շնչով, քանի որ հեղինակը հնարավորություն է ստանում դրսևորելու իր դրամատուրգի տաղանդը»։

«Հեղինակը պնդում է, թե հայ ֆիդայիները սաբոտաժի են ենթարկել երիտթուրքական իշխող վարչակարգը՝ «կտրելով հեռագրասյուները և աշխատելով ռուսների համար, կամ զբաղվել են զենքի ապօրինի առևտրով» (դատելով հեղինակի ժամանակագրությունից՝ անմիջապես ցեղասպանությունից առաջ): Թուրք ժխտողականներից վերցված այս թեզը որևէ առնչություն չունի իրականության հետ. ֆիդայական շարժումը դադարել էր երիտթուրքերի իշխանության գալուց հետո, իսկ մինչ այդ նրանք ոչ միայն չէին աշխատում Ռուսաստանի համար, այլև հայտնաբերվելու դեպքում դաժանորեն պատժվում էին (օրինակ՝ Սարգիս Կուկունյանի խումբը): Ինչ վերաբերում է կամավորական ջոկատներին, ապա դրանց մարտիկներն այլևս (իսկ հաճախ՝ երբեք) ֆիդայիներ չէին։

Բոգոսյանը հղում է անում Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերի թեզերին: Օրինակ՝ Անդրանիկին մեղադրում է մուսուլմանների հանդեպ դաժանության մեջ և պնդում, թե «նման վարքագիծը բնորոշ էր ՀՅԴ «ոչ ինտելեկտուալ» թևին»։ Սա այն դեպքում, երբ Անդրանիկը ազատագրական շարժման ամենաինտելեկտուալ գործիչներից մեկն էր, ռազմավար ու գաղափարախոս, մի քանի գրքերի հեղինակ, որոնք շատ առումներով արդիական են նաև այսօր։ Անգլերենով Անդրանիկի մասին լույս են տեսել մի քանի հիանալի գրքեր, սակայն Բոգոսյանն ինչ-ինչ պատճառներով հղում է անում... Մուրադ Սեբաստացու կենսագրին։»

«Անհասկանալի է թվում հեղինակի այն պնդումը, թե իբր գերմանական դատարանը «կամ փաստերը հարմարեցնում էր Թեհլիրյանի վարկածին, կամ էլ դրանք դեն էր նետում որպես ավելորդություն»։ Մեջբերելով գերմանացի պատմաբան Թ. Հոֆմանին՝ Բոգոսյանն անում է մի եզրակացություն, որը հակասում է հենց այդ մեջբերմանը. «Մեղադրող կողմը պետք է թուրքերին ներկայացներ որպես ամենասարսափելի չարագործների։ Հայկական պաշտպանական կողմը քաջատեղյակ էր դրան»։

Փորձելով գոհացնել բոլորին, այդ թվում՝ թուրք ժխտողականներին, Բոգոսյանն օգտագործում է անթույլատրելի ձևակերպումներ, օրինակ՝ «Ամերիկացիների վերաբերմունքը թուրքական գործերին միջամտելու հարցում ձևավորվել է քարոզչության և լոբբինգի ազդեցության տակ»։ Բերելով տեղին չթվացող մանրամասներ «Հոշոտված Հայաստան» ֆիլմի մասին (գիրքը հեղեղված է իրական պատկերը կազմելուն երբեմն խանգարող մանրամասներով, որոնք որևէ կերպ կապված չեն հայտարարված թեմայի հետ), Բոգոսյանը ցեղասպանության ժխտողների ոգով եզրակացնում է. «Այն ժամանակ ամերիկյան հասարակությունը հոժարակամորեն ընդունում էր հակաթուրքական և հայանպաստ քարոզչությունը»։ Հեղինակը կրկնում է նաև թուրք ժխտողականների մեկ այլ թեզ, թե իբր հայկական արխիվները (ճիշտ է՝ թուրքականների հետ մեկտեղ) փակ են հետազոտողների համար։ Թվում է՝ հետազոտող Բոգոսյանը նույնիսկ չի էլ փորձել մուտք գործել հայկական արխիվներ. համոզված եմ՝ չէին մերժի։

Այնուամենայնիվ, այս գրքում առկա բոլոր տարօրինակություններն ու սխալները թվարկելն իմաստ չունի:

Գրքի գիտական խմբագիրը նույնպես պատմաբան չէ, այլ գրող և գրականագետ Արեն Վանյանը։

Իր հիմքում գիրքն այնքան սուբյեկտիվ է և անհամակարգ, որ այն կարդալը դժվար էր, իսկ երբեմն՝ տհաճ։ Թե ինչու են հրատարակվում նման, մեղմ ասած, վիճահարույց աշխատություններ, երբ ռուսերենով դեռ չեն հրապարակվել Վ. Դադրյանի, Թ. Աքչամի կամ գոնե Փ. Բալաքյանի լավագույն գրքերը, մնում է միայն գուշակել»։

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱԳՆ․ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության հիման վրաԱԳՆ․ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության հիման վրա
ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են Ազգային ժողովում ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասինՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են Ազգային ժողովում ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
Գրոնո․ Եվրամիության համար Հարավային Կովկասի կարեւորությունն անվիճելի էԳրոնո․ Եվրամիության համար Հարավային Կովկասի կարեւորությունն անվիճելի է
Ռուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ավարտի օրը թշնամու կողմից սպանված ռուս օդաչուների հիշատակինՌուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ավարտի օրը թշնամու կողմից սպանված ռուս օդաչուների հիշատակին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները գիտակրթական ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները գիտակրթական ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալ
ՀԱԿ փոխնախագահ․ Չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարի քողի ներքո փորձ է արվում հրաժարվել պատմական շարունակականության սկզբունքիցՀԱԿ փոխնախագահ․ Չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարի քողի ներքո փորձ է արվում հրաժարվել պատմական շարունակականության սկզբունքից
acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն
"Ուժեղ Հայաստան". Բաքվի պահանջով սահմանադրական հանրաքվեին համաձայնությունը նահանջ է անկախության սկզբունքներից
Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի վերաբերյալ
Կոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համար
Փաշինյանը և Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջՓաշինյանը և Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ
Հայաստանի իշխանությունները հանրային դժգոհության ֆոնին հրաժարվել են թաղման նպաստները վերացնելու գաղափարիցՀայաստանի իշխանությունները հանրային դժգոհության ֆոնին հրաժարվել են թաղման նպաստները վերացնելու գաղափարից
Արցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցին իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանըԱրցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցին իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանը
Մանե Թանդիլյան ․ Փաշինյանի իշխանության օրոք հայ ռազմագերիները վերադարձի շանս չունենՄանե Թանդիլյան ․ Փաշինյանի իշխանության օրոք հայ ռազմագերիները վերադարձի շանս չունեն
"Ուժեղ Հայաստան". Ալիևը ցուցադրաբար "բացել է"  Ստեփանակերտում Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը
Փաշինյան․ մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմՓաշինյան․ մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայրենիքը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հարգանքի տուրք է մատուցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայրենիքը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակին
Շվեյցարիան հայտարարեց Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացմանը աջակցելու նոր նախագծի մեկնարկի մասինՇվեյցարիան հայտարարեց Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացմանը աջակցելու նոր նախագծի մեկնարկի մասին
«Ուժեղ Հայաստան». Նոյեմբերի 9-ը պետք է դառնա ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր«Ուժեղ Հայաստան». Նոյեմբերի 9-ը պետք է դառնա ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր
ՀՀ խորհրդարանը հայտարարում է մրցույթ՝ Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամի պաշտոնի համար թեկնածուներ առաջադրելու համարՀՀ խորհրդարանը հայտարարում է մրցույթ՝ Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամի պաշտոնի համար թեկնածուներ առաջադրելու համար
ԱԺԲ․ նոյեմբերի 9-ը ոչ միայն հիշատակի օր է, այլև պայքարի հերթական հանգրվանԱԺԲ․ նոյեմբերի 9-ը ոչ միայն հիշատակի օր է, այլև պայքարի հերթական հանգրվան
Դիվանագետ. TRIPP-ը բացում է առևտրային հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար և առաջ է մղում ԱՄՆ ռազմավարական շահերը Հարավային ԿովկասումԴիվանագետ. TRIPP-ը բացում է առևտրային հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար և առաջ է մղում ԱՄՆ ռազմավարական շահերը Հարավային Կովկասում
Արցախցիներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը գտնվում է իրականացման ակտիվ փուլումԱրցախցիներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը գտնվում է իրականացման ակտիվ փուլում
Շոյգու. Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունիՇոյգու. Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի
Եվրամիությանը միանալու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է նախորդի անդամակցության դիմումի ներկայացմանըԵվրամիությանը միանալու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է նախորդի անդամակցության դիմումի ներկայացմանը
Արցախի դեմ 44-օրյա թշնամական ագրեսիայի ավարտի 6-րդ տարեդարձին քաղաքացիները այցելում են «Եռաբլուր»Արցախի դեմ 44-օրյա թշնամական ագրեսիայի ավարտի 6-րդ տարեդարձին քաղաքացիները այցելում են «Եռաբլուր»
Ռուսաստանի դեսպան. Հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանագիրը կազմվել է Հայաստանի համար աննախադեպ բարենպաստ պայմաններովՌուսաստանի դեսպան. Հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանագիրը կազմվել է Հայաստանի համար աննախադեպ բարենպաստ պայմաններով
Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշում է իր գործունեության ոլորտներըՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշում է իր գործունեության ոլորտները
Ռուսաստանի դեսպան. Հայաստանի ռազմավարական ուղեցույցների վերաձևակերպման գործընթացը չի կարող չբարձրացնել նոր հավասարակշռություններ գտնելու հարցըՌուսաստանի դեսպան. Հայաստանի ռազմավարական ուղեցույցների վերաձևակերպման գործընթացը չի կարող չբարձրացնել նոր հավասարակշռություններ գտնելու հարցը
ՌԴ ԱԳՆ․ Երևանը կրկին փորձում է իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ անդամ երկրների վրաՌԴ ԱԳՆ․ Երևանը կրկին փորձում է իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ անդամ երկրների վրա
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացների համար պատասխանատվությունը ՌԴ-ի վրա բարդելու փորձերինԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացների համար պատասխանատվությունը ՌԴ-ի վրա բարդելու փորձերին
Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը նույնպես փակ էՀայաստանում կան փակ ավտոճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը նույնպես փակ է
Հայաստանի տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ նվազում։Հայաստանի տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ նվազում։
Հայաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԷստոնիաՀայաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Էստոնիա
Ալեն Սիմոնյանը ձեռնամուխ է եղել հայոց պատմության մեջ մութ կետերի որոնմանը՝ փորձելով արդարացնել գործող իշխանությունների՝ թշնամու հետ պայմանավորվելու անկարողությունըԱլեն Սիմոնյանը ձեռնամուխ է եղել հայոց պատմության մեջ մութ կետերի որոնմանը՝ փորձելով արդարացնել գործող իշխանությունների՝ թշնամու հետ պայմանավորվելու անկարողությունը
ԱԽ քաարտուղար․ Հայաստանը երբեք չի գնա Իրանի դեմ՝ TRIPP-ն իրականացնելիսԱԽ քաարտուղար․ Հայաստանը երբեք չի գնա Իրանի դեմ՝ TRIPP-ն իրականացնելիս
Երևանում ծեծի է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիրը՝ հրահրված ավտովթարից հետոԵրևանում ծեծի է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիրը՝ հրահրված ավտովթարից հետո
Փաշինյանը հույս ունի, որ 2029 թվին Հայաստանը ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմ կունենաՓաշինյանը հույս ունի, որ 2029 թվին Հայաստանը ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմ կունենա
«Հայ դատը» ՄԱԿ ԱԽ անդամներին կոչ է անում մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում«Հայ դատը» ՄԱԿ ԱԽ անդամներին կոչ է անում մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
Հայաստանի ՆԳՆ-ը հաղորդել է նախապատրաստվող սպանությունը կանխելու մասինՀայաստանի ՆԳՆ-ը հաղորդել է նախապատրաստվող սպանությունը կանխելու մասին
Պետնախարար․ Արցախի իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունըՊետնախարար․ Արցախի իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը
Երևանում մեկնարկել է բանավեճի 2-րդ միջբուհական առաջնությունըԵրևանում մեկնարկել է բանավեճի 2-րդ միջբուհական առաջնությունը
Երեւանը, Բաքուն եւ Վաշինգտոնը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով տեխնիկական պլանավորման խմբերի ստեղծման մասինԵրեւանը, Բաքուն եւ Վաշինգտոնը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով տեխնիկական պլանավորման խմբերի ստեղծման մասին
Հնդկաստանը հաստատել է 1000 Pinaka  կառավարվող հրթիռների մատակարարումը ՀայաստանինՀնդկաստանը հաստատել է 1000 Pinaka  կառավարվող հրթիռների մատակարարումը Հայաստանին
Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքըՀայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են միջազգային փորձի ներդրումը արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտումՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են միջազգային փորձի ներդրումը արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում
Ղազինյան. եթե նոր սահմանադրությունը Բաքվի պահանջը չէ, ինչու իշխանությունները չեն կարողանում հաշտություն կնքել մինչև դրանում փոփոխություններ կատարելըՂազինյան. եթե նոր սահմանադրությունը Բաքվի պահանջը չէ, ինչու իշխանությունները չեն կարողանում հաշտություն կնքել մինչև դրանում փոփոխություններ կատարելը
Հայաստանի և Կիպրոսի պրոֆիլային նախարարությունները ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրՀայաստանի և Կիպրոսի պրոֆիլային նախարարությունները ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Տիգրանաշեն գյուղի տարածքը հայկական պետության տարածք էԿադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Տիգրանաշեն գյուղի տարածքը հայկական պետության տարածք է
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է Բաքու մեկնելու պատրաստակամության մասին՝ հենց որ համաձայնեցվեն հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունն ու անվտանգության պայմաններըՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է Բաքու մեկնելու պատրաստակամության մասին՝ հենց որ համաձայնեցվեն հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունն ու անվտանգության պայմանները
MPG․ Հարցվածների ավելի քան 50 տոկոսը կողմ է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանըMPG․ Հարցվածների ավելի քան 50 տոկոսը կողմ է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
Հարցում․ Հայաստանում հարցման մասնակիցների մոտ կեսը բացասաբար է վերաբերվում եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հրապարակային գնահատականներինՀարցում․ Հայաստանում հարցման մասնակիցների մոտ կեսը բացասաբար է վերաբերվում եկեղեցու վերաբերյալ Փաշինյանի հրապարակային գնահատականներին
Հայկական ֆուտբոլի մի շարք երկրպագուական շարժումներ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըՀայկական ֆուտբոլի մի շարք երկրպագուական շարժումներ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Կրեմլ․ Երևանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքինԿրեմլ․ Երևանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքին
"Մայր Հայաստան"-ի ներկայացուցիչները Կանադայի դեսպանության խորհրդականին պատմել են երկրի ներքաղաքական իրավիճակի մասին
Փաշինյանը միջհայկական գագաթնաժողովում. Այսօր Հայաստանը վերանայում է իր հարաբերությունները սփյուռքի հետՓաշինյանը միջհայկական գագաթնաժողովում. Այսօր Հայաստանը վերանայում է իր հարաբերությունները սփյուռքի հետ
MPG Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատել Ամուլսարի գործարկումըMPG Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատել Ամուլսարի գործարկումը
Հարցում. Հայաստանում հարցվածների մեծ մասը չի աջակցել իշխանությունների արձագանքին Շաքիում ադրբեջանցու հետ միջադեպին, բայց աջակցել է կնոջ վարքագծինՀարցում. Հայաստանում հարցվածների մեծ մասը չի աջակցել իշխանությունների արձագանքին Շաքիում ադրբեջանցու հետ միջադեպին, բայց աջակցել է կնոջ վարքագծին
Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը մտահոգություն է հայտնել բանակում ոչ մարտական մահացությունների վերաբերյալՀայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը մտահոգություն է հայտնել բանակում ոչ մարտական մահացությունների վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է