


Արմինֆո. Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան, «ԱրմԻնֆո»-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը այլ մանրամասներ չի հայտնել՝ խոստանալով, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրություններ կհրապարակվեն ավելի ուշ։



