
Արմինֆո."Իմ քայլը" բարեգործական հիմնադրամի գործունեությունը փորձաքար է դարձել "Անկախ դիտորդ" հասարակական կազմակերպությունների կոալիցիայի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի և ՀՀ վարչապետի ընկերուհու՝ Աննա Հակոբյանի միջև, ով հիմնադրամի գործադիր տնօրենն է:
Այսպես, ապրիլի 22-ին "Անկախ դիտորդը" հաղորդել էր, որ դիմել է Վարչական դատարան ՝ երկրում ընտրական գործընթացների շրջանում "Իմ քայլը" հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների պատճառով։
"Հանրահայտ փաստ է, որ "Իմ քայլը" հիմնադրամի անունն ասոցացվում է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հետ, և, ըստ այդմ, ընտրությունների նշանակումից հետո հիմնադրամի միջոցառումներն, առնվազն, վարչական վարույթի առարկա պետք է դառնան", - հայտարարել է "Անկախ դիտորդը":
Այդ իմաստով հիշեցվում է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․16 հոդվածը սահմանում է, որ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է (են) որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ՝ առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
ՀԿ-ի այդ հաղորդագրությունից հետո Փաշինյանի ընկերուհին ապրիլի 27-ին շտապ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել էր, որ "Անկախ դիտորդ" դաշինքը խախտել է իր՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքները, ուստի, ինքը մտադիր է հակընդդեմ հայցով դիմել դատարան: "Ես խնդրել եմ իմ փաստաբանների թիմին ուսումնասիրել հետևյալ երկու գործողությունները նախաձեռնելու հնարավորությունը․ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու, ինչպես նաև "Անկախ դիտորդ" դաշինքի դեմ հայց ներկայացնելու՝ "Իմ քայլը" հիմնադրամի հեղինակությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով", - ասել էր Հակոբյանը: Նա նաև հայտարարել էր, որ այդ գործողությունների արդյունքում ենթարկվել է խոշտանգումների և խտրականության:
Իոննիսյանի պատասխանը չր ուշացել։ Նա Facebook-ի իր էջում գրել է, որ միանգամայն հանգիստ է վերաբերվում Աննա Հակոբյանի՝ իրեն և "Անկախ դիտորդին" դատի տալու մտադրության մասին հայտարարությանը:
"Միանգամայն նորմալ է, երբ այն անձը, ում դեմ մենք իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսել ։ Այդուհանդերձ, Աննա Հակոբյանի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, պետք է նշեմ, որ նրա նշած իրավակարգավորումները (խոշտանգում, խտրականություն և այլն), մեղմ ասած, զարմանք են առաջացնում: Կարծում եմ ՝ տիկին
Հակոբյանը լավ չի հասկանում, թե ինչ է խոշտանգումը, ով կարող է խոշտանգում կիրառել, իսկ ով նույնիսկ տեսականորեն չի կարող։ Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պնդել, որ "Իմ քայլը" հիմնադրամն ասոցացվում է "Քաղաքացիական պայմանագրի" հետ, և ով պնդում է հակառակը, թող քար նետի իմ վրա", - հավելել է Իոաննիսյանը։