


Արմինֆո. Ապրիլի 28-ին Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաև Հայաստանում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, 3,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16: 02-ին Կարս քաղաքից 43 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:



