


Արմինֆո.Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող և բնակարանային խնդիրների բախված ընտանիքների կարիքներին օպերատիվ արձագանքելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել սոցիալապես խոցելի անձանց մոդուլային տների տեսքով ժամանակավոր կացարան տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Նախագիծն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել "մոդուլային տուն" հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող և շարժական բնակարան, սահմանել ստացողների շրջանակը և ընտրության չափանիշները, ներդնել հայտերի ընդունման, տվյալների համեմատության և գնահատման միասնական համակարգ, սահմանել մոդուլային տների տրամադրման կարգը, ժամկետները և պայմանագրային հիմքերը:
Նախաձեռնությունը թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի տրամադրումը հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում:



