


Արմինֆո.Բուխարեստ կատարած այցի շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի ՆԳՆ պետական քարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հեռանկարները:
Հայաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն, այցի նպատակն էր ամրապնդել և զարգացնել երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունն՝ ուղղված մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արմատական բարեփոխումների իրականացմանը։
Պատվիրակությունն այցելել է նաև Ռումինիայի ոստիկանության ակադեմիա։ Ռեկտոր Կատալին Անդրուշի հետ հանդիպմանը շարունակվել են կրթական ոլորտին առնչվող քննարկումները։ Կողմերը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։
Այցը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Ռումինիայի ՆԳՆ «Ալեքսանդրու Իոան Կուզա» ոստիկանության ակադեմիայի հետ համագործակցությամբ։



