


Արմինֆո.Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ:
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, Էնթոնի Բանբըրին և Վահագն Հովակիմյանը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա համապետական և ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։



