


Արմինֆո. Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները ԱՄՆ դեսպանատան Արտահանման հսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակներում վերջերս այցելել են Միացյալ Նահանգներ: Հանդիպման նպատակն էր տեսակցել Պետդեպարտամենտի և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերների հետ և քննարկել հետագա համագործակցությունը:
Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները այցելել են Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան), Էլ Պասո (Տեխաս նահանգ) և Արտեզիա (Նյու Մեքսիկո նահանգ), որտեղ հնարավորություն են ունեցել ծանոթանալ Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին Մեքսիկայի հետ սահմանին: Բացի այդ, նրանք այցելել են նաև ԱՄՆ Սահմանային պարեկության ակադեմիա:



