


Արմինֆո. Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հարգելով Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքներում սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը՝ մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին՝ հիշեցնելով, որ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ Մամդանին ընդգծել է, որ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարել է ավելի քան 100,000 հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպանարար արշավը։
«Հիշատակի այս օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի՝ ինչպես և բոլոր ժողովուրդների իրավունքը ազատության, անվտանգության և ինքնորոշման նկատմամբ», — գրել է նա։



