


Արմինֆո.Հայաստանն ու Ֆրանսիան բարձր են գնահատում երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծում դրա հետագա խորացման կարևորությունը։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ապրիլի 24-ին ընդունել եմ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարին կից պատվիրակված նախարար Ալիս Ռյուֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մենք բարձր ենք գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա հետագա խորացման կարևորությունը», - գրել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։



