


Արմինֆո.Վերջին պահին հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր են ներկայացրել ևս 2 քաղաքական ուժ՝ «Հանրապետություն» կուսակցությունը՝ ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, և «Նոր ուժը»՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։
Նշենք, որ բացի նշված ուժերից, փաստաթղթեր են ներկայացրել նաև Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Շնորհապետական» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բոլորին դեմ» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և Ազգային-ժողովրդավարական բևեռը։
Փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվել է այսօր ժամը 18:00-ին:



