


Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած "Հայաստան" դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով աջակցելու է առավելագույն ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին: Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողներին հաղորդել է ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այսօր դաշինքը ներկայացրել է իր ընտրացուցակը, որում ընդգրկվել են 72 կին և 141 տղամարդ: Ընդ որում՝ 143 հոգի ներկայացնում են ՀՅԴ կուսակցությունը, մնացածը ՝ "Առաջ" կուսակցությունը։ Ցուցակում ընդգրկված են նաև ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ:
Նշենք, որ փաստաթղթերի ներկայացման ժամկետը լրանում է այսօր ՝ ժամը 18: 00-ին: Ժամը 17:00-ի դրությամբ փաստաթղթերը ներկայացրել են Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը, "Շնորհապետական" կուսակցությունը, "Ուժեղ Հայաստան" կուսակցությունների դաշինքը, "Բոլորին դեմ եմ" կուսակցությունը, "Ժողովրդավարական Համախմբում" կուսակցությունը, "Միասնության թևեր" կուսակցությունը, "Լուսավոր Հայաստան" կուսակցությունը, "Հայաստան" դաշինքը, Ազգային-ժողովրդավարական բևեռը:



