


Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսի կատարած այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ինչպես պատմել է Պապիկյանն իր սոցիալական ցանցերում, հանդիպմանը նա ներկայացրել է համագործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության առաջընթացը:
"Հանդիպման ընթացքում անդրադարձանք տարածաշրջանային անվտանգության հարցերին, որոնց համատեքստում ընդգծեցինք, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը", - հաղորդել է Պապիկյանը:



