


Արմինֆո. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում համաճարակային իրավիճակ է ստեղծվել, 8 մարդ հոսպիտալացվել է:
Քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդունյանի խոսքով՝ շտապ օգնության առաջին կանչերն սկսել են ստացվել նախօրեին՝ մոտավորապես ժամը 19:00-ից, միայն մեկ երեկոյի ընթացքում գրանցվել է 30 դեպք:
Թեթև ախտանշաններով բուժառուները դիմում են տեղի պոլիկլինիկա, մի մասն ուղարկվել է Երևանի բժշկական կենտրոններ: 8 հոգի տեղափոխվել է "Աբովյան" բժշկական կենտրոն: Քաղաքացիները, հիմնականում, բողոքում էին սրտխառնոցից, փսխումից և բարձր ջերմությունից։ Նախնական տվյալներով՝ արտակարգ իրավիճակի պատճառ է դարձել խմելու ջրի վատ որակը։-



