


Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակն արդեն 10 օր համեմատաբար հանգիստ է: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում:
Նրա ասելով, դա պայմանավորված է ադրբեջանական սադրանքներին հայկական ԶՈՒ արժանի պատասխանով: Ընդ որում` Օհանյանն առաջնագծում իրավիճակը և ղարաբաղյան բանակցություններն Ադրբեջանում առկա տնտեսական ճգնաժամով չի պայմանավորել: Սակայն նա նշել է, որ տնտեսական անկայունությունը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի ԶՈՒ վիճակի վրա` բարոյահոգեբանական առումով: «Սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա բանակցությունների ճանապարհով, և կողմերի տնտեսական վիճակի հետ այդ հարցն անմիջական առնչություն չունի», - եզրափակել է Օհանյանը:



