


Արմինֆո. Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով դրա կարևորությունը եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման առումով։
Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ կենտրոնանալով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման բարելավման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ էլ ավելի խորացնելու Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը և ընդգծել բարձր մակարդակի երկխոսության շարունակականության կարևորությունը։



