


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է քաղաքացիներին մասնակցելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը։
Իր Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 25-ը Հայաստանում Քաղաքացու օրն է։ «Այս օրը, ժամը 13:00-ից սկսած, հեղափոխական ավանդույթներին համապատասխան, Երևանի Ամիրյան փողոցում կանցկացվի խորովածի երեկույթ։ Ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում կկայանա տոնական մեծ համերգ։ Իհարկե, ես այնտեղ կլինեմ և կմասնակցեմ։
Հուսով եմ՝ բոլորիդ կտեսնենք այնտեղ», - գրել է կառավարության ղեկավարը։



