


Արմինֆո. Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ռոդրիգո Գոնիի հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները ներկայացնելու համար։
Ուրուգվայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված վստահության վրա հիմնված գործընկերության բարձր մակարդակը և նշել խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման գործում։



