


Արմինֆո. Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ կոնգրեսական Աբե Համադեն քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս օրակարգը և անդրադարձել երկկողմ կապերի խորացման հեռանկարներին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները ընդգծել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա հիմնված համագործակցության զարգացման կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հարցում։



