


Արմինֆո. Հայ ազգային կոնգրեսը երբեք չի դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ, բայց երբեք չի ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցությունից ՀՀ վարչապետի թեկնածու Լևոն Զուրբայանը:
«Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ:
Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա:
Ապրիլի 24-ին, ժամը 11-ին միասին դեպի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր» - գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածուն:



