


Արմինֆո."Միասնության թևեր" կուսակցությունն իր արտահերթ համագումարում հաստատել է 30 հոգուց բաղկացած ընտրացուցակը:
Կուսակցության հաղորդագրության համաձայն, ցուցակը գլխավորում է քաղաքական ուժի առաջնորդ, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որին հաջորդում են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ակտիվիստներ Շահեն Հարությունյանը, Ավետիս Ավետիսյանը, Հասմիկ Ղազարյանը, Արմեն Գալստյանը, Լիպարիտ Դրմեյանը, Անուշ Սեդրակյանը, Գոռ Թադևոսյանը և այլոք:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:



