


Արմինֆո. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կհանգեցնի հուսալի և կայուն խաղաղության: Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
"Չենք թուլացնում ուշադրությունը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այնտեղ, կարծես, շարունակվում են կայուն խաղաղության և կայունության որոնումները։ Արձանագրում ենք հուսադրող միտումներ, որոնք նպատակաուղղված են երկու երկրների միջև խաղաղության շուրջ միջպետական համապարփակ համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հուսալի ճանապարհ է", - ըստ ՏԱՍՍ-ի՝ նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



