


Արմինֆո.ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակն առգրավվել և ոչնչացվել է: Համապատասխան տեսանյութը հրապարակված է գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Նշենք նաև, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Ավստրիայում, Չեխիայում և Սլովակիայում HiPP մանկական սննդի արտադրական շարքում առնետի թույն է հայտնաբերվել:
ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն այդ առնչությամբ հայկական լրատվամիջոցներին հաղորդել է, որ գերատեսչությունը Hipp արտադրանք ներմուծողին կտեղեկացնի՝ պարզելու, թե արդյոք նույն արտադրական շարքից խմբաքանակներ են ստացվել Հայաստան, որտեղ հայտնաբերվել են թունավոր նյութեր (Ավստրիայում, Չեխիայում և Սլովակիայում): Եթե նման խմբաքանակներ հայտնաբերվեն, Հարությունյանի ասելով, դրանց սպասվում է նույն ճակատագիրը, ինչ NAN-ի արտադրանքին։



