


Արմինֆո. Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությանը ԵՄ աջակցության հարցը։
«Ես հենց նոր ավարտեցի իմ մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորում 2026-ին (AntalyaDF2026): Արդյունավետ հանդիպումներ ունեցա Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ավագ գործընկերների և այլ կարևոր զրուցակիցների հետ՝ քննարկելու Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը ԵՄ կոնկրետ աջակցությունը», - գրել է Գրոնոն իր Twitter-ի էջում (X):



