


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարություն է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգ: Այս մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, նոր կարգն առավել թափանցիկ կդարձնի գործընթացը և կընդլայնի այն օտար լեզուների ցանկը, որոնցով կարելի է հանձնել քննություն: Այսօր այդ ցանկի հետ կապված կան խնդիրներ: Մասնավորապես` նախարարությունը երկար տարիներ որպես անգլերենի իմացության հենք ընդունում էր բացառապես TOEFL քննությունը: Մենք այս տարի կընդունենք նաև IELTS-ը: Նա նշել է, որ բանակցությունները Բրիտանական խորհրդի հետ ավարտվել են, և այս որոշման շնորհիվ խնդիրը նույնպես կկարգավորվի:
Նշենք, որ որ IELTS-ն առավել պահանջված է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ուսումնասիրության և ներգաղթի առումով: IELTS-ը պատկանում է երեք կազմակերպությունների` Cambridge ESOL Examinations, Բրիտանական խորհուրդ, IDP` IELTS Australia:



