


Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարի (ԱԳՆ) տեղակալ Վահան Կոստանյանը և Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերիս Էքինջին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված նախագծերի իրականացման հեռանկարները:
Ինչպես հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կողմերն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ ընդգծելով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը (ADF) 2026-ն անցկացվում է ապրիլի 17-ից 19-ը Բելեկում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո: Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, 50 նախարարներ և 150 երկրների ներկայացուցիչներ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը, համագործակցությանը և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր: Հայաստանը միջոցառմանը մասնակցում է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի մակարդակով:



