


Արմինֆո. Հայաստանի Հանրաապետության նոր սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ հրապարակման։ Այդ մասին ապրիլի 17-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի ասելով՝ բավարար ժամանակ չի եղել տեքստն իմաստավորելու, դրա փոփոխման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու և լրամշակելու համար: «Տարաձայնություններ միշտ առաջանում են, քանի որ մենք երբեք միակողմանի որոշումներ չենք կայացրել եւ չենք կայացնում: Սահմանադրության նման ծավալուն տեքստի պարագայում անհնար է, որ տարաձայնություններ չլինեն», - ասել է Գալյանը։ Նա ընդգծել է, որ գոյություն ունի ՀՀ սահմանադրության նախաբանի մի քանի տարբերակ։
Հարցին, թե արդյոք այդ տարբերակներում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, արդարադատության նախարարը պատասխանել է. «Տեքստը դեռ հրապարակված չէ, դուք ինքներդ ամեն ինչ կտեսնեք, երբ այն հրապարակվի։ Ոչ մի ինտրիգ չկա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալյանը հավաստիացրել էր, որ ՀՀ սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին։



