


Արմինֆո. Արտաշատում "Ուժեղ Հայաստան" կուսակցության գրասենյակից բերման ենթարկված 7 քաղաքացիների գործով դատական նիստում որոշում է կայացվել վեց անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ մեկ քաղաքացու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, նա ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ձերբակալվել էին "ուժեղ Հայաստան" կուսակցության 14 համակիրներ և անդամներ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով:



