


Արմինֆո. Մոսկվայում Հարավային Կովկասում առկա իրադրությունն են քննարկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Տանժ Բիլգիչը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ընդգծելով, որ հանդիպումն ընթացել է թուրքական կողմի խնդրանքով։
"Հաստատվել է հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության", - ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Նշվում է, որ կարծիքներ են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի շուրջ իրավիճակի վերաբերյալ: Թուրքական կողմին ներկայացվել են իրադրության զարգացման և Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային գնահատականները՝ 2025 թվականի օգոստոսին Անկորիջի ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում ձեռք բերված փոխըմբռնումների հունով։



