


Արմինֆո. Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, ով ներկայացնում է կալանավորված գործարար և բարերար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը:
Նրա խոսքով, այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը շարունակում է աջակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմին, բուն Հայաստանում դիտվում է իրավունքի գերակայության աղաղակող խախտում և եկեղեցու դեմ քարոզարշավ, ինչպես նաև քաղաքական հետապնդում "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամների նկատմամբ: Փաստաբանը կարծում է, որ ազատ և արդար ընտրություններին ամենամեծ սպառնալիքը կարող է բխել հենց Հայաստանից՝ Փաշինյանի վարչակազմից, որն ամեն օր կամայական և կոշտ վերահսկողություն է սահմանում երկրի քաղաքացիների նկատմամբ:



