


Արմինֆո. "Զվարթնոց" միջազգային օդանավակայանն ուղևորներին կոչ է արել նախապես պլանավորել ուղևորությունները Հայաստանի մայրաքաղաքի օդանավակայան՝ նկատի ունենալով Իսակովի պողոտայում իրականացվող ճանապարհային աշխատանքները:
«Հարգելի ուղևորներ, տեղեկացնում ենք, որ դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։
Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ։ Մեր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք», - ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի հաղորդագրությունում:



