


Արմինֆո. Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
Հայաստանի ԱԺ հաղորդագրության համաձայն, Ալեն Սիմոնյանը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ:
Ավելի վաղ Սիմոնյանը հաղորդել էր, որ նախատեսված են հանդիպումներ Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:



