


Արմինֆո. ԱՄՆ-ում կարծել են, թե բազեների ոչնչացումից հետո Իրանում իշխանության կգան աղավնիներ, սակայն սխալվել են իրենց հաշվարկներում։ Այդ մասին փոդքասթի հինգերորդ մասում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով "Հայաստան" դաշինքի կողմից առաջադրվել է ՀՀ վարչապետի թեկնածու։
Նախկին նախագահի ասելով՝ Իրանն զգացել է իր ուժը, իր հնարավորությունները և ցույց է տվել, որ պատրաստ է պայքարել իր պետականության համար: Այս ֆոնին, ինչպես նշատել է Ռոբերտ Քոչարյանը, մեծ հարցականի տակ է հայտնվել "Թրամփի երթուղի" նախագծի իրականացումը։
Հարցին, թե TRIPP նախագիծը իշխանությունների նախընտրական քարոզարշավի մեխն է, երկրորդ նախագահը նշել է, որ այդ մեխը ծռվել է․ պատերազմը ավելի շատ հարցեր է առաջացրել այս նախագծի վերաբերյալ: "Ես հետևում եմ քարոզարշավին, որն իրականացնում են իշխանությունները։ Բայց դուք լսե՞լ եք, որևէ տեղ տեսե՞լ եք այդ նախագծի բովանդակային որևէ քննարկում։ Այն չկա", - ասել է նախկին նախագահը։
Նշենք, որ փոդքասթի ամբողջական բովանդակությունը կներկայացվի այսօր՝ ժամը 21: 00-ին:



