


Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է ընտրակաշառք տալու և ստանալու մեջ կասկածվող 14 անձի ձերբակալման մասին: Աղբյուրը նշում է, որ ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Նշենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել "Ուժեղ Հայաստան" կուսակցության համակիրների տներում, որից հետո նրանց բերման են ենթարկել:



