


Արմինֆո. 2026 թվականի ապրիլի 15-ին Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Կուրբանովը հանդիպել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հետ։
Թուրքմենստանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ կարծիքների փոխանակում հայ-թուրքմենական գործընկերության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ։ Նշվել է, որ բարձր մակարդակի այցելությունները խթան են հանդիսանում միջպետական երկխոսության զարգացման համար։
Կողմերը նաև ընդգծել են, որ պետությունները հաջողությամբ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելով հեղինակավոր միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ քաշվող նախաձեռնություններին։



