


Արմինֆո. Ապրիլի 15-ին "Բուշեր" ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հերթական փուլի ընթացքում "Նուրդուզ-Ագարակ" սահմանային անցակետով Իրանից Հայաստան ժամանած Ռուսաստանի ևս 94 քաղաքացի մեկնել են հայրենիք: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրությունում:
"Հատուկ չվերթով Երևանից Մոսկվա մեկնած ՌԴ քաղաքացիների հետ միասին դուրս են բերվել նաև Բելառուսի քաղաքացիներ։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին ՝ "Ռոսատոմ" ՊԿ-ի աշխատակիցների հարմարավետ տարանցման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար", - ասված Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դեսպանատնից հաղորդել էին, որ Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր հայ-իրանական սահմանով տարհանվել է ՌԴ ավելի քան 500 քաղաքացի:



